«Ոսկե ծիրան»․ Ի՞նչ նայել

Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։

Մակաբույծը / Parasite
Բոն Ջուն-հո

Կանն 2019՝ «Ոսկե արմավենի»

Հոմանիշներ / Synonyms
Նադավ Լապիդ

Բեռլին 2019՝ «Ոսկե արջ»

Այրվող աղջկա դիմանկարը / Portrait of a lady on fire
Սելին Շիամա

Կանն 2019՝ լավագույն սցենար, «Քվիր արմավենի»

Մեռյալները չեն մեռնում / The Dead don’t Die
Ջիմ Ջարմուշ

Կանն 2019՝ մրցութային ծրագիր

Բարձրաշխարհիկ կյանք / High life
Քլեր Դենի

Սան Սեբաստյան 2018՝ ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ

Ներկա․ Կատարյալ / Present. Perfect
Շենծե Ճու

Ռոթերդամ 2019՝ Ոսկե վագր

Մեր ժամանակը / Our time
Կառլոս Ռեյգադաս

Վենետիկ 2018՝ մրցութային ծրագիր

Վարդան Անյեսի աչքերով / Varda par Agnès
Անյես Վարդա

Բեռլին 2019՝ արտամրցութային

Ներեցեք, Ձեզ չգտանք / Sorry we missed you
Քեն Լոուչ

Կանն 2019՝ մրցութային ծրագիր

Աստծու ողորմությամբ / By the grace of God
Ֆրանսուա Օզոն

Բեռլին 2019՝ ժյուրիի Գրան-պրի

Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա / God exists, her name is Petrunya
Թեոնա Ստրուգար Միտևսկա

Բեռլին 2019՝ Էկումենիկ ժուրիի մրցանակ 

Այկա / Ayka
Սերգեյ Դվորցևոյ

Կանն 2018՝ լավագույն դերասանուհի

Լողլողը / Beanpole
Կանտեմիր Բալագով

Կանն 2019 «Հատուկ հայացք» ծրագիր՝ լավագույն ռեժիսոր, ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ

Անհետացած քաղաքների հավաքածու / Ghost town anthology
Դենի Կոտե

Բեռլին 2019՝ մրցութային ծրագիր

Ռեյ և Լիզ / Ray & Liz
Ռիչարդ Բիլինգհեմ

Լոկառնո 2018՝ ժյուրիի հատուկ մրցանակ

Այս տարի փառատոնը լի է տարբեր հետաքրքիր ծրագրերով։ Առանձին արժի նշել «Ծուռ ծիրանը», որը ներառում է ավելի էքստրեմալ ֆիլմեր։ Նաև 4 ֆիլմ է ցուցադրվելու Կաննի հիմնական ծրագրին զուգահեռ «Կինոքննադատների շաբաթից», որոնցից հատկապես արժի դիտել «Դիամանտինոն» (Diamantino) ու «Պատկառուկները» (Mimosas): Մեծ ներկայացվածություն ունի լեհական կինոն, հատկապես առանձնանում է Վոյցեխ Հասի փոքր ռետրոսպեկտիվը՝ 4 ֆիլմ։ Չմոռանանք նաև Ռեյգադասի ու Արիստակեսյանի հետահայաց ցուցադրությունները։


Tags: