Category: Գրախոսականներ
-
Ջոկեր. «Կոմեդիայի արքան»
1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։ Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ…
