Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկում է «Ոսկե ծիրան» 2019 կինոփառատոնը։ Առանձնացրել ենք փառատոնի ամենախոստումնալից ֆիլմերը, ինչպես նաև հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերը։
Այս համարյա երեք ժամ տևող, սակայն ոչ մի վայրկյան չձանձրացնող հետաքրքրաշարժ ֆիլմ-լաբիրինթոսը բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված պատմություններից, որոնք, կարծես մատրյոշկաներ, անընդհատ ելնում են մեկը մյուսի միջից:
Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված էր երիտասարդ Անյես Վարդայի լուսանկարը, որն արվել էր դեռ հիսունականներին՝ իր առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այդ ֆիլմը՝ «Պուենտ Կուրտը» որոշ առումով կանխորոշեց ֆրանսիական նոր ալիքի ձևավորումը։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի սահմանված կանոններին հեևելու փոխարեն՝ այն նոր կինոլեզվի սկիզբ դրեց։
2019թ․-ին Բեռլինի կինոփառատոնին ժյուրիի Գրան-պրիին արժանացավ վերջին տասնամյակների ֆրանսիացի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրանսուա Օզոնը, իր «Աստծու ողորմությամբ» (Grâce à Dieu) ֆիլմի համար։ Շատերին զարմացրեց այն փաստը, որ ֆիլմը հնարավորինս դասական ոճով է նկարված և գրեթե չի ներառում Օզոնին հատուկ պրովոկատիվ և էպոտաժային ինտոնացիան։
Կանն 2019-ում «Մակաբույծը» (Parasite) ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Բոն Ջուն-հոն հարավկորեական նոր ալիքի գլխավոր ներկայացուցիչներից է:
«Ոսկե ծիրան» 16-րդ Երևանի միջազգային կինոփառատոնին ընդառաջ հիշենք վերջին հինգ տարիներին գլխավոր մրցանակը ստացած ֆիլմերը:
2018-ին բազմաթիվ ֆիլմեր հայտնվեցին հայկական կինոէկրաններին։ Հիմնականում դրանք զուտ ժամանցային բնույթ էին կրում, բայց հնարավոր է առանձնացնել նաև մի շարք հեղինակային ֆիլմեր։