Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։
Էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։
Սինեփոդքասթի նոր էպիզոդում քննարկում ենք այս տարվա Օսկարը: Խոսում ենք «լավագույն ֆիլմ» անվանակարգի նոմինանտների մասին:
Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերին:
Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադի: Նախորդ թողարկումը նվիրված էր իրանական կինոյի ձևավորմանն ու իրանական նոր ալիքի հիմնադիր Աբաս Քիառոստամիին։
1979 թ.-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։
Կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում ապրած տարբեր կանանց մասին։
Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն… Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին:
Ինչպե՞ս կորեական կինոն դարձավ համաշխարհային ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը… Ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում:
Մյուզիքլների մասին մեր եզրափակիչ թողարկումը, որտեղ զրուցում ենք արդեն մեր ժամանակի գլխավոր երաժշտական ֆիլմերից:
1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։
Մյուզիքլը հաճախ համարում են հնացած, ոչ ակտուալ ժանր, բայց իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հենց մյուզիքլներն են կինո բազմաթիվ նորարարություններ բերել, ընդ որում ոչ միայն ձայնի, այլ նաև պատկերի հետ կապված: